slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ալեն Սիմոնյանը գործուղումների կմեկնի. նրան կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը
211652_close_icon

Ալեն Սիմոնյանը գործուղումների կմեկնի. նրան կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը

views-count1732 դիտում article-date 22:35 15-03-2024
Tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել «ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարման մասին»․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի մարտի 4-ի Կ-61-Ա և մարտի 12-ի Կ-66-Ա կարգադրությունները՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի մարտի 19-25-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 19-21-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն):

Նմանատիպ նյութեր