211652_close_icon

Ովքե՞ր են Շիրակի մարզպետարանից ձերբակալված պաշտոնյաները․ aravot.am

views-count3772 դիտում article-date 20:11 15-03-2024
Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 4 անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Փոխանցում է Aravot.am-ը։

Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Նրանք կասկածվում են կաշառք ստանալու մեջ։

Մեր տեղեկություններով, Մկրտիչ Ասատրյանին տեղափոխել են Երևան, Խաչատուր Խնձրցյանը Շիրակի մարզում է։
 

Նմանատիպ նյութեր