211652_close_icon
views-count2095 դիտում article-date 19:50 11-03-2024

Ամեն անգամ Արմենին այցելելիս մտածում եմ` լավ, դեռ ինչքան մեր ընկերոջը պետք է հանդիպենք բանտային պայմաններում․ Տիգրան Աբրահամյան

Շուտով 9 ամիսը կլրանա ինչ Արմեն Աշոտյանը բանտում է: Ամեն անգամ Արմենին այցելելիս մտածում եմ` լավ, դեռ ինչքան մեր ընկերոջը պետք է հանդիպենք բանտային պայմաններում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Որքան էլ Արմենը գիտակցված է գնացել այդ քայլին, մեկ է` սա մեր իրականության ամենաողբերգական դրվագներից է:

Դավաճանները դրսում են, իսկ Արմենի նման արժանապատիվ մարդիկ` բանտում:

Այսօր նաև Նարեկ Մալյանին տեսակցեցի: Մի 10 օրից էլ նրա կալանավորման 6 ամիսը կլրանա: Ի դեպ, նույն հոդվածքով այս ընթացքում 4 մարդ է անցել, որից մեկը` Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացել է:

Մյուս 2-ը իշխանական դեմքեր են, ովքեր նույնիսկ 1 օր չեն նստել, իսկ Մալյանը շարունակում է կալանքի տակ մնալ:

Մամիկոն Ասլանյանի մասին նույնիսկ խոսք էլ չկա ասելու` 2.3 տարի է նստած է, սակայն դատն արհեստական ձգձգում են, իսկ ինքը` Մամիկոնը, նստած է զուտ այն բանի համար, որ քաղաքապետի ընտրություններում հաղթել է ու չի ցանկացել համագործակցել իշխանության հետ:

Եթե Մամիկոնի գործով դատավճիռ լիներ, ապա նա արդեն վաղուց տանը կլիներ, չնայած հենց դրա համար էլ դատական պրոցեսը շարունակ ձգում են:

Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է պատգամավորը։ 

Նմանատիպ նյութեր