2888 դիտում
13:00 15-01-2016
20-ամյա Արմենին դատում են ծառայակից ընկերոջը ինքնասպանության հասցնելու համար. գործում եւս 2 զինծառայող է ներգրավված
20-ամյա Արմեն Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում բռնություն է գործադրել համածառայակից Է. Մելքումյանի նկատմամբ, ինչի արդյունքում շարքային Մելումյանն ինքնասպան է եղել:
Բացի դա, նա վիրավորանք է հասցրել մեկ այլ զինծառայողի՝ անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
Բացի դա, Ա. Իսրայելյանը, նշանակված լինելով մարտական հերթապահության մարտական դիքում, ինքակամ առաջագծից գնացել է կացարան, ինչի հետևանքով մարտական դիրքի հաշվարկը և սահմանը մնացել է առանց բավարար հսկողության:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի1-ին մասով, 359 հոդվածի 3-րդ մասով, 359 հոդվածի 1-ին մասով, 360 հոդվածի 1-ին մասով, 365 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
23-ամյա Հրաչյա Մովսեսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, դիրքի ավագ, իր գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ` շարքային Ա. Իսրայելյանի կողմից շարքային Մելքումյանի նկատմամբ պարբերաբար դրսևորված հալածանքի հետևանքով վերջինս ինքնասպան է եղել: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Իսկ 20-ամյա Նարեկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում վիճաբանել է Արմեն Իսրայելյանի հետ, բռնություն գործադրել: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
23:19 04-03-2024
Ինձ դատում են Արցախի համար պայքարելու համար, սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում. Լևոն Քոչարյան
2514 դիտում
18:13 07-11-2015
19-ամյա Սուրենը իրեն սուրճ չհյուրասիրելու համար ծեծել է ծառայակից ընկերոջը
11317 դիտում
15:19 12-09-2014
22-ամյա Սամվել Հարությունյանին մինչև նրա մահը հալածանքի են ենթարկել. նրա ծառայակից ընկերոջը կալանավորեցին
Այս բաժնից
535 դիտում
14:36 26-12-2024
Փաշինյանը լուրջ դեմքով նախագահներին հրավիրում է բանավիճելու, որ համոզի՝ մածունը սև է. Հայկ Մամիջանյան
781 դիտում
14:14 26-12-2024
Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում
502 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի