211652_close_icon
views-count472 դիտում article-date 16:07 31-08-2026

Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և փորձելու են երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց:

Թեպետ երկամսյա բանտային կալանքից հետո Արմենը տնային կալանքի ռեժիմում է, սակայն նրա տեղաշարժի և քաղաքական գործունեության իրավունքը խիստ սահմանափակված է:

Տարիներով քնեցված գործով ի՞նչ է հանկարծ պարզվել, որ Արմենը կարող է խոչընդո՞տ ստեղծել, ինչ-որ մեկի վրա ազդե՞լ: Լավ, ի՞նչ պետք է աներ:

Ոչինչ: Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և դա արեցին ու փորձելու են հնարավորինս երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից»։

Նմանատիպ նյութեր