ԱՄՆ փոխպետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում
Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քուրթ Քեմփբելը և Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բուրաք Աքչափարը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Փոխանցում է Azatutyun.am-ը։
Հանդիպումը կայացել է երեկ Վաշինգտոնում, ուր այցելում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակությունը:
Միլլերի փոխանցմամբ՝ Քեմփբելը և Աքչափարը քննարկել են «տարածաշրջանային և համաշխարհային առաջնահերթությունների շուրջ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման հարցերը», Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցությունը և «Ասիայում ու դրանից դուրս համատեղ աշխատելու այլ հնարավորությունները»:
Քուրթ Քեմփբելը մի ամիս առաջ է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար: Նրա պաշտոնական կենսագրության համաձայն՝ 67-ամյա դիվանագետը երիտասարդ տարիներին, ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում, որոշ ժամանակ ուսանել է Խորհրդային Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում երաժշտություն և քաղաքական փիլիսոփայություն ուսումնասիրելով։