Արարատի մարզի դաշնակցական փոխմարզպետը լրջորեն զբաղված է ընտրություններով. «Չորրորդ իշխանություն»
                        «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի դաշնակցական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը լրջորեն զբաղված է ընտրություններով։ Նրան հաճախ է այցելում Ազատավանի ՀՀԿ-ական գյուղապետ Սարգիս Խաչատրյանը։ Թե ինչ են զրուցում փոխմարզպետն ու գյուղապետը դժվար է ասել: 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատրյանը լինում է համագյուղացիների տներում և կարիք ունեցողներին առաջարկում մարզպետարանի հաշվին պետպատվերի շրջանակներում բուժվել կամ վիրահատվել»։
 
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

