211652_close_icon
views-count5098 դիտում article-date 20:45 08-11-2021

Սրանց վռնդելու ենք կամ բարիկադներով, կամ ընտրություններով. այդ բարիկադներում ես ձեր կողքին կանգնած եմ լինելու. Քոչարյան. News.am

Այն, ինչ կատարվեց երկրի հետ, Ղարաբաղի հետ, կատարվեց մի իշխանության կողմից, մի քաղաքական խմբակի կողմից, որոնք իշխանության գալուց խոստացել են թռիչքաձեւ տնտեսական աճ. Ստացել ենք թռիչքաձեւ գների աճ: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է News.am-ը։

«Խոստացել են անզուջում պայքար մենաշնորհների եւ օլիգարխիայի դեմ: Ստացել ենք նոր մենաշնորհների ձեւավորում, նոր օլիգարխիաների կայացում:

Խոստացել են բարգավաճում, ներդրումներ, ստացել ենք աղքատության թռիչքաձեւ աճ:

Խոստացել են ներգաղթ, ասում էին՝ ամբողջ աշխարհից հայերը գալկու են Հայաստան: Ստացել ենք թռիչքաձեւ աճ արտագաղթի:

Խոստացել են կոռուպցիայի եւ թալանի դեմ պայքար, այսօր իրենք թալանի առաջատարներն են: Այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, փող են դիզում գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, մահերի վրա, հիվանդների վրա: Քերթում են ինչ հնարավոր  է քերթել: Ղարաբաղում ասում են՝ ձվից մազ են խուզում: Այդ աստիճանի են խրվել ժողովրդի թալանի գործում»,-ասաց Քոչարյանը:

«Արդյոք պատրաստ ենք այս ամենը հանդուրժել, արդյոք պատրաստ ենք ընդունել, որ ՀՀ-ում թռիչքաձեւ աճ է ունենում միայն զոհերի թիվը, մահերի թիվը, գերեզմանների թիվը, աղքատությունը: չենք կարող հանդուրժել: Սա է իրավիճակը եւ սրա դեմ մենք դուրս ենք եկել ուղիղ պայքարի»,-ասաց նա:

Անդֆրադառնալով ընդդիմության անելիքներին, երկրորդ նախագահն ասաց, որ իրենց խնդիրնէ  համոզել ժողովրդին, ցույց տալ, որ իրենց խաբել են, որ այս իշխանությունը դավաճանել է սեփական կարգախոսներին: «Մենք բոլորս պետք է միավորվենք, պետք է այս դիմադրության շարժմանը ուժ հաղորդենք ամեն մեկն իր հնարավորությունների չափով. «Սա երկար չի տեւելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու; Ամեն ինչ կախված է ձեզնից, այստեղ կանգնած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուց»,-ընդգծեց նա եւ սկսեց վանկարկել՝ «Հայաստան, Հայաստան»:

«Պայքարելու ենք եւ վստահ եղեք, սրանց մենք վռնդելու ենք կամ բարիկադներով, կամ ընտրություններով: Այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջին կանգնած եմ լինելու: Ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր