1072 դիտում
16:02 07-03-2024
Ցատկելով հայտարարագրից վեր․ «Քաղաքացիական պայմանագրի» նվիրատուներն անտեղյակ են իրենց նվիրատվություններից. Civilnet.am
«Կատա՞կ ես անում»․ Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանն այսպես արձագանքեց, երբ լրագրողը նրան հայտնեց, որ Լիլիթը 2022-ին մեծ նվիրատվություն է արել իր կուսակցությանը` «Քաղաքացիական պայմանագրին»։ Այդ 1 մլն դրամ նվիրատվությունը հատկապես ուշագրավ էր, քանի որ ըստ Լիլիթի հայտարարագրի՝ նա այդ տարի եկամուտ չէր ունեցել, գրում է Civilnet.am-ը:
«Ես առաջին անգամ եմ լսում այս [նվիրատվության] մասին»,- ասաց նա:
Լիլիթը միակը չէ։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի հետ գործընկերությամբ ՍիվիլՆեթի հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք ասել են, որ երբեք նվիրատվություն չեն կատարել։
Քաղաքացիական պայմանագիրը իշխանության եկավ 2018-ին՝ կոռուպցիան արմատախիլ անելու կարգախոսով՝ համաժողովրդական շարժման ալիքի վրա՝ տապալելով նախկին վարչակարգին։ Սակայն կուսակցության 2022-ի ֆինանսական հաշվետվությունում լրագրողների հայտնաբերած մի շարք հետաքրքիր օրինաչափություններ հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
Կուսակցության՝ 2022-ին նշած 140 նվիրատուներից բոլորը, բացի վեցից, ՔՊ-ի թեկնածուներն են եղել 2022-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 31 նվիրատուներից 15-ը հերքեցին, որ գումար են նվիրաբերել: Մյուսները խուսափեցին պատասխանել կամ ասացին, որ չեն հիշում, ոմանք էլ ասացին, որ շատ զբաղված են հարցին պատասխանելու համար։
ՍիվիլՆեթը մեկնաբանության համար դիմել էր նվիրատվություն կատարած 31 քաղաքացու։ Փորձեցինք կապ հաստատել յուրաքանչյուր համայնքից առնվազն մեկ նվիրատուի հետ՝ առաջնահերթություն տալով նրանց, ովքեր ամենամեծ նվիրատվությունն են կատարել Քաղաքացիական պայմանագրին, և որոնց կոնտակտային տվյալները հասանելի էին:
Որոշ նվիրատվությունների դեպքում կասկածելի օրինաչափություններ կան. Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը։
Նվիրատվությունների այս տարօրինակ օրինաչափություններն ի հայտ եկան ընդամենը մեկ տարի անց այն բանից հետո, երբ կառավարությունը 2021-ին հակակոռուպցիոն բարեփոխումներ ընդունեց, որոնք բիզնեսներին արգելում էին նվիրատվություններ կատարել քաղաքական կուսակցություններին, արգելում նաև կանխիկ նվիրատվությունները և սահմանափակում մասնավոր անձանց կողմից նվիրաբերությունների գումարի չափը: Օրինագիծը ներկայացվել էր որպես օլիգարխիկ վերնախավի ազդեցությունն արմատախիլ անելու կառավարության ջանքերի առանցքային բաղադրիչ, վերնախավ, որը ղեկավարում էր Հայաստանը մինչև Քաղաքացիական պայմանագրի իշխանության գալը:
Փորձագետներն այս տվյալներից ենթադրում են, որ նոր օրենքի սահմանափակումներից խուսափելու փորձեր են արվում: 2020-ին Քաղաքացիական պայմանագրի ներկայացրած նվիրատվությունները բոլորովին այլ տեսք ունեին, և խոշոր նվիրատվությունները հիմնականում գալիս էին տարբեր ընկերություններից և անհատ գործարարներից:
«Փաստացի, անհրաժեշտ միջոցներ հայթայթելու համար քաղաքական կուսակցությունները կարող են փորձել շրջանցել օրենքները և կիրառել ապօրինի մեխանիզմներ»,- ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը, որը դիտարկել է նվիրատվությունների տվյալները։
«Հայտնաբերված փաստերը նշանակալից են և լրացուցիչ մշակման, բացատրության և պատկան մարմինների կողմից գործողությունների կարիք ունեն»,- ասում է Այվազյանը:
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանը համաձայնեց, որ այդ օրինաչափությունները կարող են վկայել կուսակցության հավաքագրած գումարների իրական ծագումը թաքցնելու անօրինական փորձերի մասին:
Ըստ Գրիգորյանի՝ գումարը կարող էր կանխիկ հավաքվել անհայտ աղբյուրներից և հետո նվիրաբերվել թեկնածուների անունից, կամ էլ, հնարավոր է, նվիրատվություններն արվել են դրանից բացարձակ անտեղյակ մարդկանց անունից։ «Երկու երևույթն էլ նոր չեն։ Նախկինում ևս եղել են նման դեպքեր, եթե դիտարկենք նաև նախորդ տարիների քարոզարշավի ֆինանսավորումը»,- ասաց նա:
ՍիվիլՆեթի հետաքննությունը կենտրոնացած էր 2022-ի տվյալների վրա։ Հունվարին Ինֆոքոմի հրապարակած հետաքննությունն իր հերթին կասկածելի դրվագներ էր հայտնաբերել Երևանի ավագանու 2023-ի ընտրությունների նվիրատվություններում, այդ թվում՝ ավագանու 88 թեկնածուների նմանատիպ նվիրատվությունները, ինչպես նաև խոշոր բիզնեսի հետ կապ ունեցող մարդկանց նվիրաբերած մեծ գումարները։
Փետրվարի 7-ին խորհրդարանում պատգամավորների հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինֆոքոմի հետաքննությունը որակեց որպես իր կուսակցության թափանցիկության ապացույց։ «Եթե մենք թափանցիկություն չենք ապահովել, ապա որտեղի՞ց այդքան բան գիտեք,- վարչապետը հարցրեց լրագրողներին։- Եթե դուք գիտեք դրա մասին, նշանակում է՝ թափանցիկությունը լիովին ապահովված է»։
Այս շաբաթվա սկզբին «Ազատությունը» հայտնել էր, որ գլխավոր դատախազությունը հետաքննել է նվիրատվությունները, սակայն առերևույթ հանցագործության ապացույցներ չի հայտնաբերել:
Քաղաքացիական պայմանագիրը հայտնել է, որ 2022-ին ստացել է շուրջ 170 մլն դրամի նվիրատվություն, ինչը կուսակցության տարեկան ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդն է: (Մնացածը ստացվել է պետական ֆինանսավորումից և անդամավճարներից):
Նվիրատուների ցուցակը վերլուծելիս, բացի կուսակցական թեկնածուների կատարած մեծ նվիրատվություններից, անսովոր այլ օրինաչափություններ էլ կան։
Օրինակ՝ տասը դեպքում ՏԻՄ ընտրական ցուցակների առաջին տասը թեկնածուները նույն օրը կատարել են նույն չափի նվիրատվություն։ (Հայաստանի ընտրական համակարգի համաձայն՝ յուրաքանչյուր ընտրությունների համար քաղաքական կուսակցությունները կազմում են թեկնածուների ցուցակներ, և ավագանի անցած թեկնածուների թիվը որոշվում է կուսակցության ստացած քվեների չափով):
Ծաղկահովիտ համայնքի դեպքում Քաղաքացիական պայմանագիրը հայտնել է, որ 2022-ի սեպտեմբերի ընտրություններից երկու օր առաջ կուսակցությունը նվիրատվություններ է ստացել ավագանու ցուցակի առաջին տասը թեկնածուներից՝ յուրաքանչյուրից 1 մլն դրամի չափով:
Մոտ 40 000 բնակիչ ունեցող Չարենցավանում Քաղաքացիական պայմանագրի ցուցակի առաջին տասը թեկնածուները նույնպես նվիրաբերել են 1 մլն դրամ, այս անգամ՝ քվեարկությունից մեկ օր առաջ։
Երբ լրագրողները կապ հաստատեցին նվիրատուների ցուցակում նշված համայնքային քաղաքական գործիչների հետ, շատերը զարմացան:
«Ի՞նչ նվիրատվություն»․ սա էր Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա գտնվող Վեդի համայնքի ավագանու անդամ Սերոբ Ավետիսյանի արձագանքն իր նվիրաբերած 1,5 մլն դրամի մասին հարցին․ «Գուցե դուք սխալ համարի եք զանգահարել: Եթե իսկապես լրագրող ես, ժամանակ չունեմ քեզ հետ խոսելու»։ Ավելի ուշ զրույցում նա հերքեց կուսակցությանը միջոցներ տրամադրելը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք 2022-ին նվիրատվություն է կատարել Քաղաքացիական պայմանագրին՝ Անի համայնքի ղեկավարի օգնական Աստղիկ Մկրտչյանն ասաց՝ «նման մի բան հիշում է», բայց պետք է ճշտի խմբակցության ղեկավարի հետ։ Այնուհետև, նախքան հեռախոսը կտրուկ անջատելը, նա ասաց, որ համաձայն է եղել իր անունից նվիրատվություն կատարելուն:
Թալինի ավագանու անդամ Սարգիս Գրիգորյանը հաստատեց, որ կուսակցությանը 1 մլն դրամի նվիրատվություն է կատարել: Երբ լրագրողը տեղեկացրեց, որ դա կազմում է նրա հայտարարագրած տարեկան եկամտի երկու երրորդը, Գրիգորյանը անորոշ պատասխան տվեց. «Մեկ տարի եկամուտները լավ են, իսկ հաջորդ տարի՝ վատ։ Ինչ էլ գրված է, նվիրատվությունն այդքան է եղել»։
Մյուսները կտրուկ հերքեցին, որ նվիրատվություն են կատարել կուսակցությանը։
Արենիի ավագանու անդամ և դպրոցի ուսուցիչ Վաչե Խաչատրյանը տարակուսանք հայտնեց, որ կարող էր 1 մլն դրամի նվիրատվություն կատարել՝ հաշվի առնելով իր աշխատավարձը․ «Ես աշխատում եմ դպրոցում, հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում»։
Հարցին, թե ինքն է՞լ է տվել 1 մլն դրամ, Լոռիբերդի համայնքապետի տեղակալ Էդուարդ Մելիքսեթյանը ասաց՝ «Ո՛չ, ո՛չ, ոչ մի կերպ»։
2022-ի նվիրատուներից վեցը համայնքային ընտրությունների թեկնածու չի եղել։ Մեկը ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ է, իսկ երկուսը նվիրատվությունների կատարման պահին եղել են քաղաքապետարանի աշխատակից, այդ թվում՝ Երևանի Ավանի թաղապետի վարորդը։
Ըստ հաշվետվության՝ Շահբազյանը 2022-ի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կատարել է չորս նվիրատվություն՝ ընդհանուր 1,7 մլն դրամի չափով: Երբ ՍիվիլՆեթը կապ հաստատեց Շահբազյանի հետ, նա ասաց, որ այդ գումարն իրենը չէ։ Պնդեց, որ կուսակցության անդամներն իրեն խնդրել են այն փոխանցել կուսակցության Երևանի Ավան թաղամասի գրասենյակի վարձը վճարելու համար։ Լրագրողի հարցին, թե ինչու է հենց թաղապետի վարորդ Շահբազյանը կատարել այդ վճարումը, նա չկարողացավ բացատրություն տալ։
«[Գումարը] տվել են մոտ ընկերներ, ես ուղղակի վճարել եմ,- ասաց Շահբազյանը։- Կուսակցությանը նվիրատվություն ենք արել, որ կուսակցությունը վճարի վարձավճարը»։
ՍիվիլՆեթը ստուգել է 69 նվիրատուների փոխանցումները՝ դրանք համեմատելով նրանց հայտարարագրած ունեցվածքի հետ․ 26-ի դեպքում այդ գումարները կկազմեին նվիրատուների ընդհանուր միջոցների կեսից ավելին, ինչը ներառում է տարեկան եկամուտը և խնայողությունները միասին վերցրած: Մեկ հինգերորդի դեպքում կատարված նվիրատվությունների չափը գերազանցում է նրանց հայտարարագրած անգամ ընդհանուր միջոցները։
Տաշիրից ավագանու անդամ Մելինե Սուքիասյանը, ըստ նվիրատվությունների ցուցակի, 2022-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին երկու նվիրատվություն է կատարել՝ ընդհանուր 3 մլն դրամի չափով, ինչը գերազանցում է նրա հայտարարագրած ընդհանուր եկամուտը և խնայողությունները միասին վերցրած։
«Ես այդպիսի գումար չունեի և չէի կարող փոխանցել,- ասաց նա։- Ես կորցրել եմ իմ վստահությունը նրանց նկատմամբ [Քաղաքացիական պայմանագրի]։ Եթե ձեռքի տակ ունեք նման փաստաթղթեր, փոխանցեք դրանք ինձ։ Ես թույլ չեմ տա, որ իմ անունը շահարկվի»։
Թվարկված 31 նվիրատուներից միայն ութն է հաստատել, որ նվիրատվություն է կատարել:
Նրանցից մեկը՝ Վեդի քաղաքի ավագանու անդամի թեկնածու Աննա Մովսիսյանն է, որը կատարել է 1,5 մլն դրամ նվիրատվություն, ինչը յոթ անգամ ավելի է նրա հայտարարագրած միջոցներից: «Նվիրատվությունը միայնակ չի արվել, ես այն արել եմ իմ ընկերների հետ,- ասաց Աննա Մովսիսյանը։- Գումարը հավաքել ենք միասին, նվիրատվությունն արվել է իմ անունով։ Չեմ կարծում, որ դա հանցագործություն է»:
Հարցին, թե ինչպես է գումարը փոխանցել կուսակցությանը, նա պնդեց, որ նվիրատվությունը կատարել է կանխիկ։ Դա Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասաց, որ հանձնաժողովը չի ստուգել Քաղաքացիական պայմանագրի ֆինանսական հաշվետվությունը, քանի որ հաշվետվության աուդիտը դեռ շարունակվում է և չի ավարտվի մինչև 2024-ի փետրվար։
Թրանսփարենսի Ինթերնեշնլից Սոնա Այվազյանն ընդգծում է, որ իշխանությունները պետք է հետաքննեն խնդիրը և դիտարկեն հետագա բարեփոխումները՝ կուսակցությունների ֆինանսավորումն ավելի թափանցիկ դարձնելու համար:
«Բացահայտումները ենթադրում են, որ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ բարեփոխումներ և պետական մարմինների կողմից խիստ մոտեցում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնների պահպանման նկատմամբ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
3731 դիտում
12:01 29-07-2014
«Հաննովեր»-ի Ֆուտբոլիստները խփած գոլը նշել են ջրափոսի մեջ ցատկելով. տեսանյութ
Այս բաժնից
769 դիտում
22:34 21-11-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին
838 դիտում
21:43 21-11-2024
Արման Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին
826 դիտում
21:08 21-11-2024
Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել