211652_close_icon

Իրենց ղեկավարած ոլորտից անտեղյակ են, սակայն տարեկան 65 միլիոն դրամ պարգևավճար են ստանում. լրագրողը՝ Ղալումյանի մասին

views-count1297 դիտում article-date 10:29 16-03-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Իրենց ղեկավարած ոլորտից անտեղյակ են, սակայն տարեկան 65 միլիոն դրամ պարգևավճար են ստանում

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետարանի անմիջական ենթակայությամբ։ Մարտի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2023-2024 ուսումնական տարվա ընթացում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից աշակերտների ընդհանուր թվով քանի՞ տեղափոխություն է եղել այլ դպրոցներ, ի՞նչ պատճառներով են կատարվել այդ տեղափոխությունները։

Մարզպետարանից հետևյալ անորոշ պատասխանն է ստացվել ․ «Աշակերտների տեղափոխությունը հիմնականում տեղի է ունենում տվյալ ընտանիքի բնակավայրի փոփոխության պատճառով»: Մարզպետին նորից եմ հարց ուղղել․ «2023-2024 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից աշակերտների քանի՞ տեղափոխություն է եղել, ո՞ր դպրոցներից ո՞ր դպրոց են տեղափոխվել, ի՞նչ պատճառներով»։

Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզպետի աշխատակազմը աշակերտների դպրոցից դպրոց տեղափոխության հաշվառում չի իրականացնում»:

Մարզպետարանն ինչո՞ւ նման հաշվառում չի անում, չէ որ մարզպետարանն անմիջական կերպով ընդամենը 2 ոլորտ է ղեկավարում՝ մարզի հանրակրթական դպրոցները և պետական առողջապահական հիմնարկները։

Եթե ձեր ղեկավարած ոլորտից անտեղյակ եք, համեմատաբար բարձր աշխատավարձից զատ, ինչո՞ւ եք 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից տարեկան 65 միլիոն դրամ պարգևավճար ստանում»։

 

Նմանատիպ նյութեր