211652_close_icon
views-count712 դիտում article-date 22:08 06-03-2024

Իրանի դատարանը առգրավել է ամերիկյան նավթատար նավի բեռը

Թեհրանի միջազգային դատարանը բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի քաղաքացիների ներկայացրած հայցը և որոշում կայացրել առգրավել ամերիկյան նավթատար նավի բեռը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը նշելով, որ ԱՄՆ-ի դեմ հայց էին  ներկայացրել Իրանի այն քաղաքացիները, ովքեր տառապում են բուլյոզ էպիդերմոլիզ (ԲԷ) հիվանդությամբ և անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների պատճառով։  Դատարանը որոշել է առգրավել Ամերիկյան նավթի բեռը, որը  մեկ տարի առաջ տեղափոխվել է Պարսից ծոց Advantage Sweet նավով։

Բուլյոզ էպիդերմոլիզ (ԲԷ) հազվագյուտ ժառանգական գենետիկական հիվանդությունների խումբ է: ԲԷ -ով հիվանդների մաշկը շատ խոցելի է, ուստի նույնիսկ թեթև հպումը կամ հագուստի շփումը առաջացնում են բշտիկների տեսք, որոնք վերքեր են թողնում:

Նմանատիպ նյութեր