211652_close_icon
views-count5980 դիտում article-date 11:23 30-12-2017

Ռուսական նավթատար նավերը անօրինական նավթ են մատակարարում Հս. Կորեային. ԶԼՄ-ներ

Ռուսական նավերից Հյուսիսային Կորեայի նավերի վրա բաց ծովում ապօրինաբար բարձվել են նավթ և նավթամթերք: Այս մասին Reuters գործակալությանը տեղեկացրել են արևմտաեվրոպական հետախուզական գործակալությունների երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/north-korea-oil-sanctions/28947008.html]«Ազատությունը»[/url]: Ըստ նրանց, այս տարվա հոկտեմբերին և նոյեմբերին առնվազն 3 նման դեպք է արձանագրվել: Հոկտեմբերի 15-ին «Վիտյազ» նավթատարն Սլավյանկա նավահանգստում թողել է 1600 տոննա նավթամթերք: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, դա նախատեսված է Ճապոնիայում ծովում աշխատող ձկնորսանավերի համար: Բաց ծով անցնելուց մի քանի րոպե անց, նավթատարն անջատել է կապը: Արևմտյան հետախուզության տվյալներով, նավթամթերքն ընդունել է «Հյուսիսային Կորեայի» նավթատար «Սան Մա 2»-ը: Ռուսական նավի սեփականատերը պնդում է, որ նա ոչինչ չգիտի այդ գործողությունների մասին, սակայն նա ոչինչ չգիտեր այն մասին, որ իր նավը վառելիք է մատակարարում ձկնորսանավերին: Արբանյակային դիտարկման սարքերի և այլ աղբյուրների օգնությամբ տեղեկատվություն է ստացվել ևս երկու ռուսական նավթատար նավերի մասին, որոնք նման գործողություն են կատարել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հյուսիսային Կորեային նավթի և նավթամթերքի վաճառքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների խախտում է:

Նմանատիպ նյութեր