Հարավային Կորեայում նավթատար տանկերում պայթյուն է տեղի ունեցել. հրդեհը տարածվել այլ նավերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարավկորեական Ուլսան նավահանգստում նավթամթերքներ տեղափոխող տանկերի վրա պայթյուն է գրանցվել: 9 մարդ տուժել է, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Ընդհանուր առմամբ, Կայմանի կղզիների դրոշի ներքո նավարկող Stolt Groenland տանկերում 25 հոգի է եղել, նրանց բոլորին հասցրել են էվակուացնել:
Տանկերի անձնակազմի շարքերում հիմնականում եղել են ռուսներ, ուկրաինացիներ և ֆիլիպինցիներ:
Տանկերից հրդեհը տարածվել է հարևանությամբ խարսխված Bow Dalian սինգապուրյան բեռնանավի վրա:
Մերձակայքում գտնվող բոլոր նավերը հեռացվել են դեպքի վայրից: