211652_close_icon

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել ենք քաղաք Ջերմուկ․ Արայիկ Հարությունյան

views-count880 դիտում article-date 21:26 06-03-2024
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել ենք քաղաք Ջերմուկ, որտեղ 2025 թվականի փետրվարին կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը:

Կազմ կոմիտեի անդամներով շրջայց ենք կատարել քաղաքի տարածքում, հաստատել միջոցառման բացման վայրը և մի շարք ծրագրերի իրականացման պլաններ: Քննարկել ենք խաղերի անցկացման օրակարգային հարցեր:

Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ»։

Նմանատիպ նյութեր