211652_close_icon

Ներկա դրությամբ Սյունիքում զորքերի կուտակում չկա, իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ ԳՇ պետ

views-count1294 դիտում article-date 11:29 05-03-2024
Ներկա դրությամբ Սյունիքում զորքերի կուտակում չկա, ՀՀ ԶՈւ-ն ուշի ուշով հետևում է հակառակորդի շարժերին, չկան այնպիսի կուտակումներ, որը ներկայացնում եք։

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն։ Ինչ վերաբերվում է նրան, որ Ներքին Հանդում ադրբեջանական դիրքեր կան, ապա շփման գիծը իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որը  և՛ հակառակորդի կողմից, և՛  մեր կողմից տեղադրված դիրքեր են։ Եթե հակառակորդը ունի 20 դիրք, մի այդքան էլ մենք ունենք»,- ասաց նա։

ԳՇ պետը նշեց, որ Ներքին Հանդի ուղղությանմբ իրականացվող քննությունը դեռևս իր ավարտին չի հասել

Նմանատիպ նյութեր