211652_close_icon
views-count1330 դիտում article-date 13:15 03-03-2024

Ադրբեջանը ձևափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի ԱԺ շենքը

Tert.am-ի փոխանցմամբ՝ Հայքի մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։

«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը», - գրել է նա ֆեյսբուքյան էջում:


Նմանատիպ նյութեր