871 դիտում
13:28 28-02-2024
Իմ մահվան դեպքում ես երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները հանձնելուց․ Արսեն Թորոսյան
Միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունքներ ստանալու համար, նաև անհրաժեշտ է իրական, շոշափելի աշխատանք կատարելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ազգային ժողովում «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ եղջերաթաղանթի փոխպատվաստումներն էլ են կարևոր, բայց երիկամի, լյարդի փոխպատվաստումները, շատ ավելի կարևոր են։
«Մենք Հայաստանում ունենք տարեկան հեմոդիալիզ ստացող մոտ 1000 պացիենտ։ Ըստ տարբեր գնահատականների, նրանցից 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Հավելյալ ջանքեր գործադրենք՝ ի վերջո այդ առաջին դեպքն ունենալու ու առաջ գնալու համար։ Օրենքը 22 տարի գործում է, որ եթե այդքան հեշտ լիներ, գեթ մեկ նման դեպք կունենայինք։
Սկսած հանրային գիտակցության փոփոխությունից, որ ի վերջո մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարներից, բայց այդ մահը կարող է նոր կյանքի սկիզբ լինել։
Ես, օրինակ, իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները որևէ մեկին հանձնելուց, եթե նրանք առողջ լինեն։
Նաև այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Որովհետև հակառակում աշխատողներ հաստատ լինելու են, որ դրա մեջ էլի կոնսպիրոլոգիա են դնելու, ինչ որ կասկածներ են դնելու, խուճապ են տարածելու»,- ասաց Թորոսյանը։

Նմանատիպ նյութեր
1353 դիտում
16:45 23-02-2015
Ուկրաինան երբեք չի հրաժարվի Ղրիմից. Պորոշենկո
1539 դիտում
17:40 30-08-2020
Վահագն Վարագյան. Մենք երբեք չենք հրաժարվի Սևանի հետ կապված պահանջներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1705 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1549 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան