69650 դիտում
15:32 30-07-2019
Արտակարգ դեպք Երևանում․ բարձրաստիճան պաշտոնյայից պահանջել են 2500 դոլար․ հակառակ դեպքում՝ սպառնացել են համացանցում հրապարակել նրա կողմից սեռական օրգանները ցուցադրելու տեսագրությունը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկությունններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 51-ամյա Բ․Ս․-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 6-րդ վարչության աշխատակիցներին հայտնել է, որ օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել և նույն ցանցի միջոցով շփվել է «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ հետ։ Ու «Մարիա ․․․» օգտատիրոջ առաջարկով՝ ինքը տեսազանգի ընթացքում ցուցադրել է իր սեռական օրգանները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դրանից հետո «Մարիա ․․․» անվամբ օգտատերը տեսազանգի տեսագրությունը համացանցում չհրապարակելու դիմաց իրենից պահանջել է 2500 դոլար։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Բ․Ս․-ն բարձրաստիճան պաշտոնյա է, հանրապետությունում գործող հայտնի ընկերություներից մեկում փոխտնօրեն է։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)