Ուկրաինան երբեք չի հրաժարվի Ղրիմից. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահՊյոտր Պորոշենկոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ խոստանում է ամեն գնով պաշտպանել Ղրիմում բնակվողների իրավունքները և որ Ուկրաինան երբեք չի հրարվի թերակղզու նկատմամբ ունեցած իր սուվերեն իրավունքներից:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու հանրաքվեն ոչ այլ ինչ էր, քան կեղծիք, որով փորձ արվեց ծածկել Ուկրաինայի նկատմամբ դրսևորած Ռուսաստանի ագրեսիան:
«մեր պետությունը ոչ մի պայմանով չի ընդուն ստորացուցիչ հանրաքվեի արդյունքները, որն անցկացվեց Ուկրաինայի օրենսդրության և միջազգային իրավունքի ոտնահարմամբ, առավել ևս, որ Ղրիմի բնակչության ճնշող մեծամասնությոնը թաթարներ են և ուկրաինացիներ, ովքեր էլ բոյկոտեցին քաղաքական այդ շոուն»,-ասել է Պորոշենկոն: