211652_close_icon
views-count1750 դիտում article-date 12:32 28-02-2024

Ադրբեջանցի զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը․ ԱԱԾ

Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր զինծառայողի մոլորվելու մասին, գրում են տեղի լրատվամիջոցները:

Նշվում էր, որ փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով օկուպացված Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի արանքով, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է:

Նմանատիպ նյութեր