Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը. ՊԲ
Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը։ Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։
«Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը: