15437 դիտում
22:08 27-02-2024
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգնաձորի հրշեջների, պարեկների ու գյուղացիների շնորհիվ հազարավոր պտղատու ծառեր փրկվեցին կրակի ճիրաններից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր բնակավայրի հողամասերում խոտածածկ տարածք է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հերթափոխի պետ Ավագյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գեղամ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Տարոն Սահակյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Չիման» կոչվող տարածքում՝ ընդգրկելով մոտ 3000 քառակուսի մետր խոտածածկույթ։Կրակի տարածման դեմ հրշեջների հետ պայքարել են նաև պարեկներն ու մի քանի քաղաքացի և նրանց շնորհիվ բազմաթիվ պտղատու ծառեր են փրկվել, հակառակ դեպքում ամբողջը վերածվելու էր մոխրակույտի։
Դեպի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Թե ինչն է եղել նշված հատվածում առաջացած կրակի պատճառը՝ պարզվում է։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)