211652_close_icon

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ծանոթացել են Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներին

views-count883 դիտում article-date 23:29 26-02-2024
Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով նիստերին, ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև Մայր Տաճարի հիմնանորոգման և ամրակայման աշխատանքների ընթացքը։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից։

Խորհրդի անդամները Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ այցելեցին Մայր Տաճար՝ տեղում ծանոթանալու այն աշխատանքներին, որոնք այդ պահին ընթանում են։

Նմանատիպ նյութեր