Սրա նպատակն է թույլ չտալ, որ Վեհափառ հայրապետը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները դուրս գան Հայաստանից. Ռուբեն Մելիքյան
ՔԿ-ից հայտնեցին, որ ՔՕ 507-րդ հոդվածի երկրորրդ մասով՝ դատական ակտը չկատարելու վերաբերյալ, ըստ էության քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը նշել է, որ այդ ամենը սկսվեց նրանից, որ պետությունը սկսեց խառնվել Եկեղեցու գործերին, և հունիս ամսից բիրտ ռեպրեսիաներ սկսվեցին բարձրաստիճան հոգևորականների դեմ, և արդեն չորս սրբազան կալանքի մեջ են։
Նրա գնահատմամբ. «Գերագույն հոգևոր խորհրդի որաշմամբ Գևորգ Սարոյանին կարգալույծ անելու որոշումը ԴԱՀԿ-ն դիտարկում է որպես օրինական հիմքով ուժի մեջ մտած դատական ակտի չկատարում և դիմում է Քննչական կոմիտեին, քննչական կոմիտեն էլ ափալ-թափալ քրեական վարույթ է նախաձեռնում»։
Փաստաբանը նշեց, որ 507 հոդվածը ոչ մեծ ծանրության արարքի մասին է և մեկ այլ հոդվածով առաջին անգամ կատարած լինելու դեպքում ազատազրկում չի կարող կիրառվել, այլ՝ այլընտրանքային պատժատեսակներ։
«Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ Հայաստանից դուրս գալու արգելք սահմանելն է։ Այսինքը բռնապետական տեժիմի հերթական գործիքը, որով խոչընդոտում են Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես՝ կարևորագույն մարմնի Եպիսկոպոսաց ժողովի գումարումը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում