1165 դիտում
15:22 25-02-2024
Արմեն Աշոտյան․ «Մենք պարտավոր ենք հաղթանակ տանել նախ մեր ներսում, դեն նետել հուսահատությունը, ապատիան, անտարբերությունը». aravot.am
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
Նարինե Սերոբյան․ «Այսօր Արցախյան շարժման 36 ամյակն է։ Կարո՞ղ ենք նորից համախմբվել ու հաղթանակ տանել»։
Արմեն Աշոտյան․ «Արցախյան շարժման 36 ամյակին անդրադարձել եմ իմ ուղերձում։ Ընդամենը ուզում եմ ավելացնել, որ դրսում հաղթանակներ տանելուց առաջ մենք ինքներս պարտավոր ենք հաղթանակ տանել ներսում, վերականգնել ներքին արդարությունը, դեն նետել հուսահատությունը, ապատիան, անտարբերությունը։ Երեւանյան սլենգով ասած` պետք է դուրս գալ մանթոյից… Միայն այդ դեպքում է հնարավոր վերջ դնել կորուստների, անպատվության, ցավի այս մղձավանջին։ Իրավացի եք։ Այս ամենը հնարավոր չէ առանց համախմբման, առանց մեզ միավորող արժեքների վերաիմաստավորման, առանց ինքնամաքրվելու։ Մեզ միավորող լարերի կոնտակտները ժանգոտել են, վառվել են, հալվել են, կտրվել են։ Այդ կոնտակները մաքրելու կարիք կա։ Եվ միայն այդ դեպքում մենք նորից կդառնանք համազգային ցանց, որ ունակ է էներգիա գեներացնել, պահպանել և ուղղորդել»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
637 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար