26681 դիտում
11:29 24-02-2024
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ «Վանաձոր»-ի բանտի հարևանությամբ գտնվող տանը հրդեհ է բռնկվել․ օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մոտ գտնվող տան տանիքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և 1 ջրատար՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները և տեղում իրականացրել հերթապահություն։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 20 փողոցի 42/1 հասցեի բնակարանում, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Արմինե Ա․-ին։
Ըստ Լոռու հրշեջ փրկարարների և տան տիրոջ հայտարարության հրդեհը հնարավոր է առաջացած լինի տան մեջ առկա վառարանի, ծխատար խողովակի ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու պատճառով տանիքում չոր գոմաղբը հիշյալ ծխատարից այրվելու հետևանքով, ինչպես նաև հնարավոր է էլեկտրական հաղորդալարերում կարճ միացում առաջանալու հետևանքով լինի։
Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքի մոտ 54 քառակուսի մետր մակերես, տան առաստաղից՝ 10 քառակուսի մետր։
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարներն ու տեսանյութը ՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)