211652_close_icon
views-count50881 դիտում article-date 19:22 19-09-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. սահմանապահ ուղեկալի հարևանությամբ գտնվող դաշտում ԳԱԶ-53-ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել Արարատի հրշեջներն ու տեղի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 18:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից դեպի սահմանապահ ուղեկալ տանող հատվածում, դաշտամիջյան գոտում հրդեհ է բռնկվել ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենայում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջները՝ քաղաքացիների օգնությամբ, մարել են բեռնատարում առաջացած կրակը, սակայն մեքենան դարձել է ոչ շահագործելի:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Սուրեն Սահակյանն ու Ստեփան Ադամյանը:
 
Վերջիններս տեղում սահմանազատել են տարածքը, և ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ու քաղաքացիները չմոտենան հրդեհի վայր, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:
 
Տեղում ՃՈ ծառայողները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղի բնակիչ, 26-ամյա Արտաշես Մկրտչյանին:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վարորդը ավտոմեքենայով գնում էր խոտ բարձելու և ընթացքում նկատել է կրակը, սակայն այն այնքան արագ է տարածվել, որ հնարավոր չի եղել կարճ ժամանակում այն մարել:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր