ԵԽ անդամների հեռախոսներում լրտեսական ծրագիր է հայտնաբերվել
Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը՝ ԵԽ փոխխոսնակ Դելֆին Քոլարդը հաստատել է նմանատիպ ծրագիր հայտնաբերելու մասին լուրերը: Փոխանցում է Ermenihaber-ը։
Սակայն Քոլարդը չի հայտնել, թե այդ ծրագիրը ԵԽ անդամների հեռախոսների մեջ ում կողմից է տեղադրվել:
Բացի այդ, Քոլարդը կառույցի բոլոր անդամներին կոչ է արել սկանավորել իրենց ունեցած սարքավորումները:
SEDE-ի անդամներից մեկը, ով ցանկացել է գաղտնի պահել իր անունը, հայտնել է, որ անդամներից մեկի՝ Նատալի Լոյսեաուի հեռախոսում հայտնաբերված լրտեսական ծրագրի հետևանքով լուրջ խնդիրներ են ծագել, որոնք պետք է քննարկվեն ԵԽ-ում առկա քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ ծրագիրը ստեղծվել և ընդլայնել է իր հնարավորություններն Իսրայելական կիբերանվտանգային «NSO» խմբի կողմից: