Գաղտնազերծվել է նոր Mercedes-Benz C450 AMG Sport ունիվերսալը. լրտեսական առաջին լուսանկարները
Carscoops.com-ի աշխատակիցները կրկին վաղաժամկետ գաղտնազերծել են` այս անգամ Mercedes-Benz C450 AMG Sport ունիվերսալի նոր` C450 AMG Sport տարբերակի արտաքին տեսքը:
Ներկայացված C450 AMG Sport ավտոմեքենան C400-ի համեմատ ավելի սպորտային տեսք ունի:
Մոդելն արդեն փորձարկումների փուլում է գտնվում, իսկ համաշխարհային պրեմիերան կկայանա այս տարվա աշնանը` Փարիզում կայանալիք ավտոշոուի շրջանակներում:
Mercedes-Benz C450 AMG Sport-ի 3,0լ ծավալով բենզինի թվին տուրբո V6 շարժիչը 367 ձիաուժ կապահովի, իսկ կմրցակցի մոդելը Audi S4-ի և BMW 335i M Performance-ի հետ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: