1332 դիտում
10:03 25-11-2014
Regin լրտեսական ծրագիրը մշակվել է բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից. Ռոնալդ Փրինս
Համացանցում հայտնված լրտեսական նոր՝ վտանգավոր Regin անունը կրող վիրուսային ծրագիրը ամենայն հավանականությամբ մշակվել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության և Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի համատեղ ջանքերով, գրում է Intercept-ը:
Վիրուսն արդեն հասցրել է խաթարել ԵՄ մի շարք կազմակերպությունների և ռուսական ընկերությունների աշխատանքը: Ինտերնետ-պորտալը, հղում անելով կիբերհարձակումների և վերլուծաբանների ոլորտի իր աղբյուրներին, նշում է, որ վիրուսը առաջինը հայտնաբերվել է բելգիական Belgacom հեռահաղորդակցային համակարգում, որը, ըստ Էդուարդ Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերի, դարձել է GCHQ գաղտնի հետախուզական օպերացիայի թիրախը:
Անվտանգության հարցերով փարձագետ Ռոնալդ Փրինսը, ում պատկանող Fox IT ընկերությունը զբաղվում էր Belgacom-ի համակարգիչներից Regin վիրուսի հեռացմամբ, անվանել է Regin-ը «երբևիցե հանդիպած ամենախորամանկ վիրուսը» և հայտարարել, որ մի շարք վերլուծությունների արդյունքում պարզել է, որ ծրագիրը մշակել են բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1138 դիտում
09:38 11-01-2025
Լոս Անջելեսի շրջակայքում շարունակվում է պայքարը անտառային հրդեհների դեմ․ «Ամերիկայի ձայն»
931 դիտում
23:26 10-01-2025
Դատարանը Թրամփին ազատել է պատժից պոռնոաստղին վճարելու գործով՝ չչեղարկելով նրա մեղավորությունը
958 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան