2110 դիտում
12:03 24-11-2014
Համացանցում լրտեսական վիրուս է հայտնվել, որն արդեն կիրառվել է Իրանի և Ռուսաստանի դեմ
The Financial Times-ը գրում է, որ համացանցում յուրահատուկ տեխնոլոգիական բնութագրով նոր վիրուս է հայտնվել: Այն կոչվում է Regin և, ինչպես ենթադրում են մասնագետները, մշակվել է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից:
Վիրուսի մասին առաջինը հայտնել է հակավիրուսների մշակման Symantec ընկերությունը: Ընկերության նախագահ Օրլա Կոկսը նոր վիրուսն անվանում է «ծրագրային ապահովությունը վերացնող մի բան»: Նրա գնահատականով՝ այդպիսի ծրագրի ստեղծման համար պահանջվել են տարիներ կամ ամիսներ: Վերջինս խոստովանել է, որ Regin վիրուսն իր տեսակով նմանը չունի մինչ այժմ ամենահայտնի Stuxnet համացանցային վիրուսներից: Առայժմ չի հաջողվում հետևել, թե ինչպես է տեղի ունենում նոր վիրուսով վարակման գործընթացը:
Հաջողվել է միայն պարզել, որ այն կիրառվել է Իրանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի, Իռլանդիայի ինտերնետ-մատակարարների և հեռահաղորդակցային ընկերությունների դեմ: Նրա միջոցով մուտք են գործել նաև Microsoft ընկերության փոստային սերվեր:
Նմանատիպ նյութեր
14924 դիտում
21:55 03-05-2017
Համացանցում հրապարկվել են BMW X4 ավտոմեքենայի լրտեսական լուսանկարները
3765 դիտում
15:47 16-12-2014
Ֆեյսբուքում նոր վիրուս է հայտնվել
Այս բաժնից
1018 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր