211652_close_icon
views-count964 դիտում article-date 16:55 22-02-2024

Գործողություններ կլինեն, մանրամասն չեմ ուզում խոսել․ Մհեր Գրիգորյանը՝ Քամիլ Զեյնալլիի ազատ արձակման մասին

Գործողություններ կլինեն, մանրամասն չեմ ուզում խոսել:

Այս մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից հետախուզվող Քամիլ Զեյնալլիի ազատ արձակմանը: Նա նշել է․

«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամանս խոսել, որովհետև հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի»,- նշեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալլին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի դատարանի առաջ։

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

Ապա Քամիլ Զեյնալլիի փաստաբանը հայտնել էր, որ ազատ է արձակվել Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և վերադարձել Բաքու:

Նմանատիպ նյութեր