919 դիտում
16:34 22-02-2024
Բաքվում գտնվող Զեյնալլիին Հայաստանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը Դատախազությունն այսօր ուղարկել է ՌԴ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության խոսանակ Լուսինե Մարտիրոսյանը:
«Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։ Զեյնալլին նշել էր, որ ոստիկաններն իրեն հայտնել են, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված Հայաստանի կողմից։
Նա նաև նշել էր, որ փետրվարի 21-ին կկանգնի դատարանի առաջ։
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։
Ապա Քամիլ Զեյնալլիի փաստաբանը հայտնել էր, որ ազատ է արձակվել Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և վերադարձել Բաքու:

Նմանատիպ նյութեր
1495 դիտում
12:05 21-02-2024
Հրապարակվել են «Դոմոդեդովո»-ում Հայաստանի հարցման հիման վրա Քամիլ Զեյնալլիին բերման ենթարկելու կադրերը
1240 դիտում
12:21 21-02-2024
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը մեկնաբանել է՝ ձերբակալված Զեյնալլիին Հայաստան արտահանձնելու հավանականությունը
Այս բաժնից
2461 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է