211652_close_icon
views-count1111 դիտում article-date 16:25 21-02-2024

«Որոշակի հանգամանքներով է պայմանավորված». Գագիկ Ղազինյանը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան առաջադրվելու մասին

Քանի որ ապրիլի 12-ին լրանում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի պաշտոնավարման ժամկետը, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ է կրկին առաջադրվել:

«Հենց որ մրցույթը հայտարարվի, որոշումս կունենամ: Նախօրոք չեմ ուզում ինչ-որ բան ասել, որովհետեւ տարբեր գործընթացներ կան, եւ որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ այո կամ ոչ: Մի խոսքով, հենց հայտարարվի, կասեմ: Ինձ թվում է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդեն կհայտարարեն, որովհետեւ ապրիլի սկզբին պետք է կայանա ընտրությունը, գիտխորհրդի նիստը:

Այդ ժամանակ խնդրեմ, ցանկացած հարցի վերաբերյալ կարող եմ մեկնաբանություն տալ»,-ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը: Մեր դիտարկմանը, որ իբրեւ թեկնածու՝ մամուլում շրջանառվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունը, որը չունի գիտական կոչում կամ աստիճան, ինչը պարտադիր է, Գագիկ Ղազինյանն այսպես արձագանքեց. «Եկեք այդ հարցը եւս ընդհանուրի մեջ քննարկենք, չեմ ուզում այսօր անվանական ինչ-որ թեկնածություններ նշել, հատկապես որ մենք ունենք շատ լավ կադրեր: Երբ ամեն ինչ հստակեցվի՝ օր, պայմաններ, եւ իմ դիրքորոշումը լինի, այդ ժամանակ կզրուցենք»:

Ցավոք, Արթուր Դավթյանի հետ կապվել չհաջողվեց, այլապես կներկայացնեինք նաեւ նրա տեսակետը:

Նմանատիպ նյութեր