1483 դիտում
16:13 20-02-2024
Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուր ափի Ռոքբրուն կապ Մարտեն հանգստավայրում գտնվող Irina Maria վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը: Պաշտոնապես այն պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային հսկայի՝ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն է: Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, գրել է ֆրանսիական Le Monde թերթը։
Ինչպես նշում է Le Monde-ը, վիլլան, որը տեղանքում հայտնի է Villa del Mare անունով, գտնվում է 3 հեկտար հողատարածքում: Այն, բացի բազմահարկ գլխավոր շենքից, ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռի հարթակ։ Այս գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։
Վիլլայի սեփականության իրավունքը, ինչպես նաև սեփականատեր ընկերության՝ SNC Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը սառեցնելու հրամանը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ով։
Ինչպես նշում է AFP-ն, Irina Maria վիլլայի նկատմամբ հետաքննությունը վարել է Փարիզի դատախազության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը (Junalco)՝ 2009 թվականի դեկտեմբերի 11-ից Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում և Ռոկբրուն-Կապ Մարտինում կատարված փողերի լվացման փաստերով:
Նշվում է, որ 2016 թվականին «Գազպրոմ Նեֆտ»-ը՝ «Գազպրոմ»-ի նավթային դուստր ձեռնարկությունը, վիլլան վաճառել է Սամվել Կարապետյանին։ Այնուամենայնիվ, Junalco-ի նախաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր են բացահայտվել, որոնք վկայում են այն մասին, որ վիլլան իրականում երբեք դուրս չի եկել «Գազպրոմ Նեֆտ»-ի վերահսկողությունից, հայտնում է Le Monde-ը:
Լրագրողների կողմից վերլուծված փաստաթղթերի համաձայն՝ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆտ»-ից անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող Maritime Villa Holding SNC ընկերության բաժնետոմսերը գնել է «Գազպրոմբանկ»-ի կողմից տրամադրված 115 միլիոն եվրոյի վարկի շնորհիվ։ Վերջինս պատկանում է «Գազպրոմ»-ին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը համարվող Յուրի Կովալչուկին։

Նմանատիպ նյութեր
2950 դիտում
16:54 05-06-2018
Նիդեռլանդներում դատարանը կալանք է սահմանել «Գազպրոմ»-ի ակտիվների նկատմամբ
1051 դիտում
11:49 18-04-2024
Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Այս բաժնից
610 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
715 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
976 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով