211652_close_icon
views-count1429 դիտում article-date 12:32 20-02-2024

Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ. Մեժլում Մեժլումյան

Հայաստանի ազատ ոճային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճելուց հետո, լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:
«Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ: Վստահ եմ՝ ավելին կարող էի: Երևի՝ փորձի պակասը խանգարեց. 

Մեծահասակների պայքարում առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայի առաջնության: Լավ էի պատրաստվել:

Կաշխատեմ հաջորդ անգամ փոխել մեդալի գույնը՝ ոսկով»,- ասել է Մեժլումյանը:

Նրա խոսքով՝ ամենաբարդ գոտեմարտն անցկացրել է սփոփիչում՝ վրացի մրցակցի դեմ:

Հիշեցնենք՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլում Մեժլումյանը մրցել է Գերմանիան ներկայացնող Նիկլաս Շտեշելի հետ և 7:5 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել:

Նմանատիպ նյութեր