Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան. Արման Ծառուկյան
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոստացել է չեմպիոնական գոտին նվաճել 2026 թվականին։ Խառը մենամարտերի վարպետը բաց է թողնում ժամանակավոր տիտղոսի համար մենամարտը։
Mash-ին տված հարցազրույցում Ծառուկյանը հայտնել է, որ իր չեմպիոնությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ամռանը։ Մարտիկն ընդգծել է, որ կարող էր մենամարտել նաև հունվարի 24-ին կայանալիք UFC 324 մրցաշարում՝ ժամանակավոր գոտու համար։
«Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան»,- հայտարարել է Ծառուկյանը։
Վերջին մենամարտում՝ UFC Fight Night 265-ում, Արման Ծառուկյանը հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։ MMA-ում նա ընդհանուր առմամբ գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։
Աղբյուրը՝ Armsport