211652_close_icon
views-count14946 դիտում article-date 18:06 19-02-2024

ԱԱԾ քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել «Վրացական 30 %-ին դեմ եմ»  խմբում հանդես եկած 2 քաղաքացիների նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 328 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է  քրեական վարույթ «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացու նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիներն են Աշոտ Գ․-ն և Սամվել Ս․-ն։

Վերջիններս հանդիսանալով վրացական համարանիշներով ավտոմեքենայի վարորդ և դժգով լինելով կառավարության կողմից վրացական համարանիշների մաքսազերծման վերաբերյալ իրավակարգավորումներից, հունվարին տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաներն օգտագործելով «Տելեգրամ» սոց.ցանցում առկա հրապարակային «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես է եկել խմբի հասարակական անվտանգությանը վտանգող հրկիզումներով արտահայտված գործողություններ, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչով:

Նման կոչ անելու մեջ կասկածվում է Սամվել Ս․-ն, իսկ Աշոտ Գ․-ն կասկածվում է գույք ոչնչացնելով կամ վնասելու զուգորդված, հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ կատարելու կոչով: 

Երկու դեպքի փաստով նախաձեռված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր