211652_close_icon
views-count1021 դիտում article-date 22:14 14-02-2024

Մակրոնը Նեթանյահուին կոչ է արել դադարեցնել գործողությունները Գազայում

Tert.am-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում անընդունելի է համարել իսրայելական ռազմական գործողության հետեւանքով Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը եւ կոչ արել դադարեցնել այն։

Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիայի նախագահը շեշտել է հրադադարի մասին համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը, որն ի վերջո կերաշխավորի բոլոր քաղաքացիական անձանց պաշտպանությունը և շտապ օգնության զանգվածային հոսքը:

Զոհերի թիվը և հումանիտար իրավիճակն անընդունելի են, և Իսրայելի գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր