1546 դիտում
14:08 14-02-2024
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այս 3-ից ավելի տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։
2020 թ. համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։
Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։
Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։
Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
15131 դիտում
23:12 15-06-2018
Վահան Քերոբյանը ներողություն է խնդրում իր գրառման համար. «Անհարկի աղմուկ եմ բարձրացրել»
3643 դիտում
19:50 26-11-2020
ՀՀ նախագահի հրամանագրով Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
4371 դիտում
11:53 28-11-2020
Ինչ է պատմել բանակի մասին Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց օրեր առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1120 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
958 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը