1027 դիտում
09:27 14-02-2024
Նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության 1118 դիմորդներից ընտրվելու են 700-ը
Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորմամբ կլուծարվեն Երևան քաղաքի և մարզային վարչությունները։
ՆԳՆ-ն հայտնում է, որ քրեական ոստիկանությունը, մարզային ստորաբաժանումներից բացի, մայրաքաղաքում ունենալու է կենտրոնական ապարատ, ինչը թույլ կտա առավել օպերատիվ իրականացնել ոլորտային ուղղաձիգ կառավարում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։
Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար դիմել է 1118 անձ, որոնցից ընտրվելու է 700-ը։
Գործող ոստիկաններից բացի դիմելու հնարավորություն է ընձեռվել նաև քաղաքացիական անձանց:
Ծառայությունում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով մրցույթային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին:
Ընդունելության մրցույթի ստուգումներն ու հարցազրույցները կանցկացվեն մարտի 11-ից ապրիլի 19-ը։
Պետության կողմից կերաշխավորվի Քրեական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ որակյալ կրթությունը։
Ուսման ողջ ժամանակահատվածում քաղաքացիական անձինք ստանալու են նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողները՝ ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ։
Կրթական այս ծրագիրն ավարտած անձինք կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար։

Նմանատիպ նյութեր
2697 դիտում
12:19 09-08-2016
Նախագահ ընտրվելու ընտրվելու դեպքում Ջոն Քերրին կզրկվի պետքարտուղարի պաշտոնից. Politico
8242 դիտում
21:15 05-04-2024
ՆԳՆ կրթահամալիրում ընթանում է Քրեական ոստիկանություն ընդունելության հարցազրույցի փուլը
2755 դիտում
14:57 09-05-2018
Վիգեն Սարգսյանը հաստատեց. նա բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում
Այս բաժնից
1132 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
967 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը