38100 դիտում
10:49 13-02-2024
Ավտովթար-վրաերթ՝ Երևանում. Մամիկոնյանց փողոցում բախվել են 3 ավտոմեքենա, որոնցից մեկն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Գայանե Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 78-ամյա Սահակ Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Մելքոնյանն ու պարեկ Վարազդատ Աթանայանը և տեղում իրականացրել են հերթապահություն:
Ժամանած քննիչը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Մամիկոնյանց 27 հասցեի մոտ, որի ժամանակ նաև ավտովթար է տեղի ունեցել 3 մեքենաների մասնակցությամբ:
Նշված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)