Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. «Mercedes»-ը Գյումրիում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին. վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 60-ամյա Արայիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոեմեքենայով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Մ.-ն է:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։