Բորիս Նադեժդինը դիմել է ՌԴ գերագույն դատարան՝ վիճարկելով իրեն նախագահի թեկնածու չգրանցելը
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված Բորիս Նադեժդինը երկու հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան՝ վիճարկելով իր թեկնածության օգտին հավաքված ստորությունների մի մասը թերի ճանաչելու որոշումը։ Այս մասին նա հայտնել է Telegram-ում։
Նադեժդինը հավելել է, որ փետրվարի 16-ին ինքը մտադիր է երրորդ և հիմնական հայցը ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան՝ վիճարկելու Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու մերժումը։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը, որի արդյունքում երկրի գլխավոր ղեկավար պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու՝ «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու, գործող ղեկավար Վլադիսլավ Դավանկովը, գործող նախագահ, ինքնառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին և ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը։