790 դիտում
12:36 12-02-2024
Մոսկվան և Բաքուն բանակցում են խաղաղապահների հարցի շուրջ. Բաքվում ՌԴ դեսպան
«Հակաահաբեկչական գործողության» (2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի վրա-խմբ.) ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
Դիվանագետը շեշտել է, որ խաղաղապահների թեման շատ կարևոր է: Նա հիշեցրել է, որ նախկինում Արցախում, տարբեր գնահատականներով, բնակվում էր 110–120 հազար հայ:
«Խաղաղապահներն արդյունավետ իրականացրել են իրենց գործառույթները՝ մի կողմից պաշտպանելով «Ադրբեջանի այս տարածքը» (չակերտները՝ Tert.am, օկուպացված Արցախի Հանրապետություն-Խմբ.), մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ գտնվեին ռուս խաղաղապահներ՝ ապահովելու նրանց անվտանգությունը։ Մեր խաղաղապահ զորակազմի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները ներկայումս համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ. զորակազմի մնալու ժամկետը լրանում է 2025 թվականին», -եզրափակել է դեսպանը։

Նմանատիպ նյութեր
3680 դիտում
11:27 24-01-2018
Բաքուն և Մոսկվան բանակցում են սպառազինութունների մատակարարման նոր պայմանագրի շուրջ. «Առավոտ»
7755 դիտում
23:04 11-07-2017
Մասուդ Բարզանին բանակցում է եվրոպացիների հետ Իրաքի Քրդստանի անկախության հարցի շուրջ
1063 դիտում
17:49 22-03-2023
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ․ Արարատ Միրզոյան
Այս բաժնից
928 դիտում
17:43 24-11-2024
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր
997 դիտում
17:19 24-11-2024
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարը
1171 դիտում
16:31 24-11-2024
Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վիլսոնի նախագահությունից ի վեր. ամերիկացի հոգևորական