1051 դիտում
11:18 12-02-2024
Այն, ինչ խաղաղության պայմանագրում առաջարկում է Ադրբեջանը, միանգամայն արդարացված է. Բաքվում ՌԴ դեսպան
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը;
Նա նաև հավելել է, որ «Ղարաբաղի հարցը փակված է»՝ ընդգծելով, որ անցած տարիներին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն չի ստացվել:
«Այս թեման փակվեց սեպտեմբերին ռազմական գործողությամբ։ Ռուսաստանը միշտ շատ կարևոր դեր է խաղում կարգավորման հարցում։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել երկու կողմի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներն և դրույթներ են, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև կնքվող խաղաղության պայմանագրերում։ Եվ սկզբունքորեն, ելնելով այն առաջարկներից, որ անում է Բաքուն, ինձ թվում է, որ այդ բանակցությունները կարող են բավականին արագ ավարտվել», - ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։
Նա հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակ, պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել իր փորձաքննությունը, տեքստի վերաբերյալ խորհուրդներ տալ։
«Այս հարցում մենք շատ լավ փոխգործակցում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը հաստատակամ է շատ արագ ավարտելու խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները։ Բայց, ինչպես գիտենք, բանակցություններն ավարտին հասցնելու համար երկու կողմերն էլ պետք է նման ցանկություն ունենան», - նշել է Եվդոկիմովը։

Նմանատիպ նյութեր
3729 դիտում
10:41 31-01-2018
Ռուսաստանի նման երկրների հանդեպ պատժամիջոցները միանգամայն արդարացված են. «Առավոտ»
84240 դիտում
13:04 08-11-2020
Այն, ինչ անում է Ռուսաստանն այս օրերին, գրված չէ և ոչ մի պայմանագրում. Yerevan.today
Այս բաժնից
856 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
871 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
349 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը