211652_close_icon
views-count643 դիտում article-date 22:21 11-02-2024

«Փյունիկը» 0:2 հաշվով պարտվեց «Ռիգային»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացրեց Լատվիայի գավաթակիր «Ռիգայի» հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություւն կրեց 0:2 հաշվով։

Թուրքիայում անցկացրած նախորդ ընկերական խաղերում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել է ղազախական «Շախտյոր Կարագանդային»,  4:2 հաշվով՝ Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին», 2:0 հաշվով առավելության  հասել բոսնիական «Բորացի» նկատմամբ, 0:2 հաշվով պարտվել է ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին», 0:4 հաշվով՝ «Զարյա Լուգանսկին»։

Նմանատիպ նյութեր