Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել պաղեստինամետ ցուցարարների դեմ
Աթենքի կենտրոնում ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Պաղեստինի, ցուցարարները կոտրել են McDonald's ռեստորանի ապակե դռները, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ձերբակալել երկու մարդու։
Ի պաշտպանություն Պաղեստինի ցույցը կազմակերպել են Հունաստանի պաղեստինցի աշխատավորների միությունը, արհմիությունները և ձախակողմյան կազմակերպությունները։
Նրանք պահանջել են անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծումը։