2920 դիտում
16:13 01-12-2018
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, ովքեր բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ, հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Նշվում է, որ ցուցարարների ու իրավապահների միջև բախումները տեղի են ունեցել Հաղթական կամարից ոչ հեռու: Ցուցարարները փորձել են գրավել ոչ հեռու գտհնվող անցակետը: Արդյունքում 1 մարդ է բերման ենթարկվել: Եվս 2 ցուցարր բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու համար:
Փարիզում փակ է մետրոյի 7 կենտրոնական կայարան, իսկ հասարակական կարգն ապահովում է մոտ 6.000 իրավապահ:
Հիշեցնենք, որ «Դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ դրանց մասնակցել է 100.000-ից ավելի մարդ: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:
Հունվարի մեկից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինն ավելանալու է 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
20:08 10-02-2024
Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել պաղեստինամետ ցուցարարների դեմ
2140 դիտում
21:50 29-11-2015
Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ
1879 դիտում
13:26 16-05-2014
Բրազիլիայում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել
Այս բաժնից
1264 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2002 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1120 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին