211652_close_icon
views-count853 դիտում article-date 17:33 10-02-2024

Իրանի ԱԳ նախարարը Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցչի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը փետրվարի 10-ինը Լիբանանի մայրաքաղաքում հանդիպել և բանակցություններ է վարել «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչ Սեյեդ Հասան Նասրալլայի հետ։

Այս մասին հայտնում է  իրանական IRNA գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահիանը  և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլանը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն և Գազայի հատվածում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։

Նմանատիպ նյութեր